[ad_1]

Ուկրաինայի Ազգային գվարդիայում վերապատրաստման դասընթացներ են սկսվել ԱՄՆ-ից ժամանած մասնագետների մասնակցությամբ, այժմ ուկրաինացի զինծառայողներին կվերապատրաստեն ամերիկացի սպաները: Այս մասին հաղորդում է Репортёр-ը՝ հղում անելով Ազգային գվարդիայի մամուլի ծառայությանը:

Գերատեսչությունից հայտնել են, որ դասընթացն ընթանում է ստորաբաժանումների վերապատրաստման միջազգային միջգերատեսչական կենտրոնում (Կիևի մարզում): Համագործակցությունը տեղի է ունենում «Ազգային գվարդիայի ստորաբաժանումների հնարավորությունների կատարելագործման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Անվտանգության համաշխարհային պահուստային հիմնադրամի կողմից Պենտագոնի միջոցով:

«Այդ դասընթացները կարևոր են միջազգային գործընկերների հետ մեր ընդհանուր ձգտման համար՝ համակարգային մոտեցում ստեղծելու ստորաբաժանումների հավաքական պատրաստվածության համար, որպես այն մոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է գերատեսչության վերապատրաստումների հարցով վարչության ղեկավար, գնդապետ Կոնստանտին Պլետկոն:  

Ինչպես հաղորդվում է, վերոնշյալ  ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար, որի ավարտին պետք է ուկրաինական ուժերը համապատասխանեցված լինեն ՆԱՏՕ-ի չափանիշներին:



Աղբյուր