[ad_1]

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը վտանգավոր է անվանել, քանի որ այնտեղ «կարող է շուտով քաղաքացիական պատերազմ վերսկսվել»:

«Մեր կողքին գտնվող երկրում, չի բացառվում, որ ղեկավարը կրկին հնարավոր կհամարի ներքին խնդիրը լուծել ուժային մեթոդներով: Վտանգավոր է արդյո՞ք դա մեզ համար: Իհարկե վտանգավոր է: Պետք է արդյո՞ք մենք միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգության համար: Այո պետք է: Ահա դա էլ կանենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

Պեսկովը հերքել է պնդումներն այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պահանջել է դադարեցնել ռուսական ռազմական ներկայության ուժեղացումն Արևելյան Ուկրաինայի շրջանում:

«Մերկելն իսկապես ասել է, որ Եվրոպայում իրենց մտահոգում է ռուսական զորքերի կենտրոնացումը սահմանների մոտ, որին հաջորդել է երկրի ղեկավարի բացատրությունը»,- նշել է Պեսկովը:

«Եթե մի խումբ երկրներ կամ դաշինքի անդամներ, այդ դեպքում՝ ՆԱՏՕ-ն, մի շարք զորավարժություններ են իրականացնում սահմանների մոտակայքում կամ իսկապես ներքին հակամարտություն են սրում մի երկրում, որի հետ մենք սահման ունենք, բնական է, որ սահմանակից պետությունն ուժեղացնում է իր պաշտպանությանկությունը տարածաշրջանում»,- մեկնաբանել է վերջինս:  



Աղբյուր