[ad_1]

 

Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի արձանը կկանգնեցվի Լոնդոնի կենտրոնում՝ Բուքինգհեմյան պալատի մոտակայքում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, համապատասխան առաջարկը հավանության են արժանացրել երկրի խոշորագույն քաղաքական ուժերը ներկայացնող խորհրդարանականները:  

Ենթադրվում է, որ հուշարձանը կտեղադրվի Մել փողոցում, որը Բուքինգհեմյան պալատը միացնում է Լոնդոնի Թրաֆալգար հրապարակին: Հենց այդ փողոցում էլ գտնվում է Ջորջ VI արքայի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Բոուզ-Լայոնի՝ գործող միապետի ծնողների հուշարձանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշարձան կանգնեցնելու մտքին հավանություն է տվել երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ինչպես նաև ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Ստարմերը:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ խնդրագիր էր ստեղծվել, որով վարչապետին կոչ էր արվում հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ Էդինբուրգի դուքսի: Խնդրագիրն արդեն հազարավոր ստորագրություններ է հավաքել:

Հիշեցնենք, որ 99-ամյա արքայազն Ֆիլիպը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Վինձոր ամրոս Սուրբ Գեորգի մատուռում:

 



Աղբյուր