[ad_1]

Հավայան կղզիներում զինված տղամարդը, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ, բարիկադավորվել է Հոնոլուլու քաղաքի հյուրանոցի համարում, հաղորդում է ABC News-ը՝ նշելով, որ հյուրերին և աշխատակիցներին տարհանել են անվտանգ վայր, իսկ ոստիկանությունը նրա հետ բանակցություններ է վարում։

«Այսօր երեկոյան զինված տղամարդը բարիկադավորվել է Kahala Hotel & Resort հյուրանոցի համարներից մեկում։ Մեր թիկնապահներն ու իրավապահ մարմինները հարակից տարածքից տարհանել են հյուրերին և աշխատակիցներին, բոլորը թաքնվում են»,- ասված է հյուրանոցի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել տեղական ժամանակով ժամը 17:40-ին:

Հոնոլուլուի ոստիկանության ներկայացուցիչ Բրայան Լինչի տվյալներով՝ հյուրանոցի չորրորդ հարկի սենյակում գտնվող անհայտ անձը 5 անգամ կրակել է իր համարի դռան վրա։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Նախնական տվյալներով՝ զինված տղամարդը զինծառայող է։ 



Աղբյուր