Երևանի կենտրոնում հուլիսի 25-ին անհայտ անձի կողմից սպանված 33-ամյա տաքսիստ Վահան Հովհաննիսյանի ընտանիքը կասկածելի է համարում այս սպանության չբացահայտումը։

Հարազատները տարակուսած են՝ իրավապահներն անկարո՞ղ են գտնել քաղաքի սրտում, տասնյակ մարդկանց աչքի առաջ տաքսիստին գնդակահարողին, թե՞ այնպիսի մարդ է կրակողը, որին գերադասում են չհետապնդել։

«Վահանը ոչ կրիմինալ էր, ոչ բիզնեսմեն, շարքային քաղաքացի էր, տաքսի վարելով ընտանիքի օրվա հացը վաստակող», ասում էր մայրը՝ Մելիտա Հովհաննիսյանը:

Մահացած տաքսիստը անչափահաս երեխաներ ունի՝ երկու և ութ տարեկան աղջիկներ:

Իսկ հարց տվել եք? Ինչու չի բացահայտվել այս դաժան ու սահմռկեցուցիչ հանցագործությունը: Պատասխանը պարզ է: Այս տաքսիստին սպանել են Միքայել Մինասյանի հրամանով, որովհետև Տաքսիստը, դժբախտ տաքսիստը միամիտ դուրս էր եկել Միշիկի «պադավատի» դեմն ու չէր կարողացել ճանապարհ տալ մեծն տնփեսային:

Ժամեր անց տաքսիստին գտել էին սպանված: Քաղաքում պատմում են, որ տաքսիստին սպանել են միշիկի կիլեռները»:

Հիմա հասկացաք, թե ումից ենք ազատվել: ազատվել ենք թայլաթից, էնվերից, թուրքերից, որոնք սպանում էին ազգին, ու ճոխ քեֆերի նստում, խոսում հայրենասիրությունից: