[ad_1]

The Mirror-ը հաղորդում է, որ Մինո Ռայոլան ցանկանում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին դարձնել աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ակնկալվում է, որ Ռայոլան ֆուտբոլիստի մեկ շաբաթվա աշխատավարձի համար կպահանջի 1.1 մլն եվրո:

Հաղորդվում է, որ այդ պարագայում պայքարի մեջ կմնան ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Նախկինում հաղորդվել էր, որ Ռայոլան ու Հոլանդի հայրը հանդիպել են «Բարսելոնայի» ու «Ռեալի» նախագահներ Լապորտայի ու Պերեսի հետ:

Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել «ՌԲ Զալցբուրգից»՝ 2020 թ-ին: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ., իսկ հրաժարագինը կազմում է 110 մլն եվրո:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում նա դարձել է 21 գոլի հեղինակ:



Աղբյուր