[ad_1]

Ղրղզստանում մեկնարկել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հաղորդում է ТАСС-ը:

Սահմանադրական նախատեսվող փոփոխությունների ընդունման դեպքում զգալիորեն ընդլայնվելու են հանրապետության նախագահի լիազորությունները, նվազեցվում են խորհրդարանի իրավունքները: Պատգամավորների թիվը 120-ից նվազեցվում է 90-ի:

Եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, նախագահը լիարժեք վերահսկողություն կհաստատի կառավարության նկատմամբ, այդ թվում՝ նախարարներին ազատելու կամ նշանակելու լիազորություն ստանալով: Այդպիսով, Ղրզստանը, փաստացի, նախագահական-խորհրդարանական կառավարման ձևից անցում կարող է կատարել կառավարման նախագահական մոդելի:



Աղբյուր