[ad_1]

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, որը վերջին մի քանի ամիսներին գտնվում էր հիվանդանոցում ծնկան վիրահատությունից հետո, ապաքինվել է եւ պատրաստ է կատարել իր պարտականությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թագավոր Հարալդն ապաքինվել է ծնկան վիրահատությունից հետո, որը կատարվել էր հունվարի վերջում: Նա կրկին կանցնի իր սահմանադրական պարտականությունների կատարմանը երկուշաբթվանից՝ ապրիլի 12-ից»,-նշված է Նորվեգական պալատի տեղեկատվական բյուրոյի հաղորդագրության մեջ:

Վերջին 1,5 տարվա ընթացքում Հարալդ V-ը մի քանի անգամ հոսպիտալացվել էր մի քանի պատճառով, այդ թվում՝ շնչառության հետ կապված խնդիրներ եւ սրտի վիրահատություն: Թագավորն 84 տարեկան է, նա գահ է բարձրացել 1991 թվականին:



Աղբյուր