[ad_1]

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի մասնակցի հաջորդ շաբաթ արքայազն Ֆիլիպի հուղարկավորմանը, որպեսզի տեղ ազատի թագավորական ընտանիքի հնարավորինս շատ անդամների համար՝ համաձայն կորոնավիրուսային սահմանափակումների, ասված է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:

«Կանոնների համաձայն՝ միայն 30 մարդ կարող է մասնակցել Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորման արարողությանը»,-ասված է հայտարարության մեջ:

«Վարչապետն ամբողջ ընթացքում ցանկացել է գործել՝ հաշվի առնելով այն, թե ինչն ավելի լավ է թագավորական ընտանիքի համար, որպեսզի ընտանիքի ավելի շատ անդամներ մասնակցեն շաբաթ կայանալիք արարողությանը»,-նշված է հայտարարության մեջ:



Աղբյուր