[ad_1]

Իրանի կենտրոնական բանկը պետք է թույլ տա երկրում ապրանքների ներկրումը հայրենական հայթայթվող կրպիտոարժույթների միջոցով, այսինքն՝ Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կրիպտոարժույթի սեփականատերերի ակումբում, հաղորդում է Mehr-ը:

Mehr News գործակալությունը հայտնել է, որ Իրանի ԿԲ-ն առաջիկայում թույլտվություն կտրամադրի բանկերին եւ արտոնագրված փոխանակման կետերին երկրում կրիպտոարժույթի միջոցով ապրանքների ներկրումը հեշտացնելու համար, եւ համապատասխան կանոնները կհաստատվեն Փողերի լվացման եւ դրա կանխարգելման հարցերով Գերագույն խորհրդի կողմից:

Այդ լուրերը, սակայն, ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ Իրանում կրիպտոարժույթի կիրառումը կապված է անորոշության հետ:

2018 թվականի ապրիլին Իրանի ԿԲ-ն արգելել էր ներքին բանկերին եւ մարդկանց արեւտուր անել օտարերկրյա կրիպտոարժույթով փողերի լվացման եւ ֆինանսավորման ռիսկերի պատճառով:

Ներկայում արդյունաբերության նախարարությունը պատասխանատու է կրիպտոարժույթը հայթայթելու համար: 2020 թվականի հունիսին ԻԻՀ-ն թույլատրել է կրիպտոարժույթի հայթայթման 14 կենտրոնների գործունեությունը, որոնցից յուրաքանչյուրը 300 մեգավատ է: Իրանի փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել էր, որ առաջիկայում երկրի կրիպտոարժույթի մայներները պետք է գրանցեն իրենց սարքավորումները կառավարությունում:

Սակայն կառավարությունը դեռեւս չի չեղարկել թվային կրիպտոարժույթով առեւտուրը, այսինքն՝ հայթայթվող արժույթները չունեն առեւտրի թույլտվություն՝ չնայած երկրի ներսում կանոնների հաստատմանը:



Աղբյուր