[ad_1]

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի հետ, քննարկել Ուկրանիայի և Ռուսաստանի սահմանին առկա իրավիճակը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը:

«Պետքարտուղարն ու ԱԳ նախարարը քննարկել են Աֆղանստանի խնդիրը, վերահաստատել իրենց աջակցությունը Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի սադրանքների: Քննարկվել է նաև Ռուսատանի կողմից ռազմական ուժի կուտակման և հրահրող հռետորաբանության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը:

CNN-ն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է առաջիկա շաբաթների ընթացքում Սև ծով ամերիկյան ռազմանավեր ուղարկելու տարբերակը՝ Ուկրաինային իր ցուցաբերած աջակցությունն արտահայտելու նպատակով: Ամերիկյան ռազմանավերից երկուսը, ըստ ТАСС-ի՝ Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրների փոխանցած տեղեկությունների հիմքով արված հրապարակման, Սև ծով մուտք են գործելու ապրիլի 14-ին և 15-ին: 



Աղբյուր