[ad_1]

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել հեռավար կրթական ծրագրի իրականացման հարցերով հանձնաժողովի նախագահին՝ նրա ղեկավարած մարմնի անարդյունավետ աշխատանքի համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարավկորեական լրատվամիջոցին հայտնել է հյուսիսկորեական աղբյուրը:

Պարբերականի տվյալներով՝ մահապատժի է ենթարկվել «բարձրագույն կրթության նախարարության ոչ մշտական հանձնաժողովի» նախագահը: Նշվում է, որ հանձնաժողովի ղեկավարը կրթության նախարարության վարչություններից մեկի ղեկավարը՝ Պակ ազգանունով 50-ամյա տղամարդ: Հանձնաժողովում ընդգրկված է եղել ևս 20 պրոֆեսոր:

2020 թվականին ստեղծված հանձնաժողովը չի կարողացել առաջընթաց գրանցել: Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում կառույցի ներկայացուցիչներիցմի քանիսը՝ Պակի գլխավորությամբ քննադատում էին իշխանությունների քաղաքականությունը:

Նրանք հիմնականում բողոքում էին, որ չունեն անհրաժեշտ տարածքներ և սարքավորում հեռավար կրթության մասին օրենքը կյանքի կոչելու համար:



Աղբյուր