[ad_1]

GM կոնցեռնի նախագահը հայտարարել է Chevrolet մակնիշի պատմության մեջ էլեկտրական առաջին պիկապի արտադրության մասին, որը կլինի Silverado մոդելը՝ նոր պլատֆորմի վրա կառուցված, գրում է Մոտոր-ը:

Chevrolet ամերիկյան ընկերությունը պաշտոնապես հաստատել է իր պատմության մեջ առաջին էլեկտրական պիկապի արտադրության մասին, որը ստացել է Silverado անվանումը, սակայն դա չի նշանակում, որ GM-ը պարզապես կփոխարինի ներքին այրման շարժիչը էլեկտրական ուժային սարքավորմամբ: Մեքենան, ինչպես նաեւ GMC Hummer EV պիկապը, կկառուցվի Ultium նոր մոդուլային պլատֆորմի վրա եւ կարտադրվի Դետրոյթում՝ Factory Zero գործարանում:

Բնութագրիչներին հայտնի է լիրաժեք լիցքավորման դեպքում 400 մղոն կամ 644 կմ անցնելու հնարավորության մասին: Էլեկտրական Ford F-150 EV-ն, որն ավանդաբար համարվում է ապագա Chevrolet Silverado-ի հիմնական մրցակիցը, ինչպես ակնկալվում է, մեկ լիցքավորման դեպքում կկարողանա հաղթահարել 100 մղոնով պակաս ճանապարհ: General Motors-ի նախագահ Մարկ Ռոյսը հավելել է, որ Factory Zero գործարանի արտադրանքը կփոխի աշխարհն ու մարդկանց վերաբերմունքն էլեկտրամոբիլների նկատմամբ:



Աղբյուր