[ad_1]

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուսուլի Աքարն այսօր Ստամբուլում հանդիպում է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Տարանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով թուրքական պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:

«Հանդիպման ժամանակ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանությանը և անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուկրաինացի նախարարը Թուրքիայում է գտնվում ուկրաինական պատվիրակության կազմում, որը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ներկա պահին Ստամբուլում ընթանում են նաև Էրդողան-Զելենսկի բանակցությունները: Նախագահների հանդիպումը շարունակում է մոտ 4 ժամ:



Աղբյուր