[ad_1]

CMA CGM ֆրանսիական կոնտեյներային ընկերությունն իրականացնում է ծրագիր Բեյրութի նավահանգիստը երեք տարվա ընթացքում վերականգնելու շուրջ՝ չնայած Լիբանանում քաղաքական փակուղուն, որը խոչընդոտել է  նավահանգստի մասին որոշումների կայացմանը անցած տարվա օգոստոսին պայթյունից հետո, հայտնել է ընկերության ղեկավարը, հաղորդում է Reuters-ը:

Պայթյունի հետեւանքով զոհվել էր 200 մարդ, ավերվել էին բնակերի թաղամասեր, ինչը վատթարացրել էր քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը լիբանանում:

CMA CGM ընկերության ծրագիրը, որն առաջին անգամ ներկայացվել է Լիբանանի իշխանություններին սեպտեմբերին, նախատեսում է վնասված պահեստների վերականգնում, ինչպես նաեւ նավահանգստի ընդլայնում եւ թվայնացում, ինչը ընդհանուր արժեքը կկազմի 400-600 միլիոն դոլար, շաբաթ հայտարարել է CMA CGM Լիբանանի գործադիր տնօրեն Ջո Դաքակը:

«Մեր առաջարկը ներկայացվել է: Մեր նախագիծն իրատեսական է, քանի որ իրավիճակը ծայրահեղ է»,-ասել է նա:

Ուրբաթ գերմանական ընկերությունները ներկայացրել են առանձին բազմամիլիոնանոց ծրագիր Բեյրութի նավահանգիստն ու հարեւան շրջանները վերականգնելու ուղղությամբ:

Դաքակն ասել է, որ գերմանական նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած է անշարժ գույքի երկարաժամկետ զարգացման վրա, սակայն CMA CGM-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ նախագծի փոստային մասում հրավերի դեպքում:



Աղբյուր