[ad_1]

Արդեն 10 ժամից ավելի է, ինչ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ Վահե Մելքոնյանն ու Արթուր Խաչատրյանը ԱԻն ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքի մի խումբ քաղաքացիների հետ Հրազդան քաղաքում գործող «Ծովինար» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներ են կատարում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Կայքը հիշեցնում է, որ երեկ՝ ժամը 18։30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ջրամբարի մոտ հայտնաբերվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Ցոլակ Նասոյանի հագուստը և կան տեղեկություններ, որ նա կամ անզգուշաբար ընկել է ջրամբարը կամ իրեն նետել է ջրամբարը։ Ողջ գիշեր հրշեջներն ու ջրասուզակները կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն դրական արդյունք չի գրանցվել։ Այսօր առավոտյան, ժամը 09։00-ից շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ջրամբարի որոշ հատվածների խորությունը հասնում է 3-8 մետրի։ 



Աղբյուր