[ad_1]

Գերմանիայի բնակիչները, նախքան Թուրքիա մեկնելը, ստիպված կլինեն գրանցվել թվային ռեգիստրում եւ ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունք ներկայացնել, որը թույլ կտա նրանց վերադառնալ Գերմանիա:

Թուրքիան COVID-19-ով վարակման տեսանկյունից բարձր ռիսկի գոտի  հայտարարելով՝ Գերմանիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա ոչ էական ուղեւորությունների համար, ուրբաթ ասել է լրագրող Էլմաս Թոփչուն, փոխանցում է Ahval-ը:

Նշվում է, որ Թուրքիայում վարակման դեպքերի մակարդակը գերազանցել է 200-ը 100 000 մարդու հաշվով:

Գերմանիայի բնակիչները նախքան Թուրքիա մեկնելը պետք է գրանցվեն թվային ռեգիստրում եւ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնեն, որը նրանց թույլ կտա վերադառնալ Գերմանիա: Վերադառնալուն պես նրանք 10 օր կարանտինում կմնան:

«Տասնօրյա պարտադիր կարանտինը, չնայած Գերմանիայից Թուրքիա մեկնելիս հանձնած բացասական թեստին, աշխատանքի եւ եկամտի կորուստ են նշանակում: Գործատուները կարող են հարցնել, թե ինչու են աշխատակիցներն այցելել տարածաշրջան, որը կառավարության կողմից որպես բարձր ռիսկային գոտի է հայտարարվել»,- ասել է թուրք լրագրողը:

Նրա խոսքով՝ վերջերս գերմանական դատարանը մերժել էր Թուրքիա մեկնելու համար նման հիմքերով տուժածներին փոխհատուցում վճարելու հայցը:

 



Աղբյուր