[ad_1]

Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Արցախի ԱԻՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:



Աղբյուր