[ad_1]

Ծովային կրիաների ներկայացուցիչները երկար տարիներ շարունակ հետաքրքրում էին գիտնականներին իրենց արտասովոր վարքով: Բանն այնն է, որ դրանք ի հայտ են գալիս ձվերից Ճապոնիայի ափին, որից հետո հայտնվում են Մեքսիկայի ափերի մոտ՝ հաղթահարելով ավելի քան 14 հազար կիլոմետր Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասով: Խնդիրն այն է, որ կրիաները սառնարյուն կենդանիներ են, իսկ օվկիանոսի սառը ջրերում ճանապարհորդությունը դրանց համար կարող է մահացու վտանգավոր լինել: Վերջապես, վերջերս հետազոտողներին հաջողվել է գտնել այդ հանելուկի պատասխանը, գրում է Planet Today-ը:

Պարզվել է, որ Ամերիկայի ափերի մոտ քամիների շնորհիվ Խաղաղ օվկիանոսի ջրերը պարբերաբար տաքանում են տաք հոսանքներով: Որոշ ժամանակ անց հոսանքը դարձյալ նահանջում է դեպի օվկիանոսի խորքը՝ իր հետ տանելով բոլոր ծովային բնակիչներին:

Մի քանի օր առաջ Frontiers in Marine Science պարբերականը հրապարակել է գիտնականների հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ ծովային կրիաներն ունեն հնարավորություն հասնել Մեքսիկայի ափերին հենց տաք հոսանքների տեղափոխման շնորհիվ: Դա պարզելու համար գիտնականները վերլուծել են կրիաների տեղաշարժի մասին տվյալները: Դրանց ուսումնասիրություններն իրականացվել են արբանյակներից 15 տարիների ընթացքում:

Պարզվել է, որ ուսումնասիրվող կրիաների շուրջ 5 տոկոսը հատել է օվկիանոսն ու հասել Մեքսիկա: Ընդ որում՝ հետազոտողները նշում են, որ կրիաները սկսում են իրենց ճանապարհորդությունը վաղ գարնանը, որպեսզի մինչեւ ցրտերը հասցնեն կտրել օվկիանոսը: Գիտնականները դեռեւս պետք է պարզեն՝ ինչպես եւ ինչու են այդ կենդանիներն այդպես վարվում:



Աղբյուր