[ad_1]

Հնագետները հայտարարել են Եգիպտոսում ամենահին քաղաքներից մեկը հայտնաբերելու մասին, որը գտնվում էր ավազի ներքո հազարամյակներ շարունակ, գրում է The Guardian-ը:

Փորձագետների խոսքով՝ դա Թութանհամոնի դամբարանատեղին պեղելու ժամանակներից ի վեր ամենակարեւոր հայտնաբերումներից մեկն է:

Հայտնի հնագետ Զախի Հավասը հայտարարել է «կորած ոսկե քաղաք» հայտնաբերելու մասին՝ ասելով, որ դա տեղակայված է Լուքսորի մերձակայքում:

«Զախի Հավասի գլխավորությամբ եգիպտական առաքելությունը հայտնաբերել է քաղաք, որը կորել էր ավազների ներքո: Քաղաքը 3000 տարեկան է եւ թվագրվում է Ամենհոթեփ III-ի կառավարման ժամանակաշրջանին, եւ շարունակել է օգտագործվել Թութանհամոնի եւ Էյեի կողմից»,-նշված է հնագետների հայտարարության մեջ:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են թանարժեք զարդեր՝ մատանիներ, խեցեղեն, Ամենհոթեփ III-ի կնիքով կավե աղյուսներ:



Աղբյուր