[ad_1]

Նոր վավերագրական ֆիլմում պնդում են, որ Սաուդյան Արաբիայի սեփականության ներքո գտնվող եւ 450 միլիոն դոլար արժեցող կտավը չի ցուցադրվել Լուվրում դրա իսկության մեջ կասկածների պատճառով, հաղորդում է Middle East EYE-ը: Աշխարհում ամենաթանկ նկարը, որը Սաուդյան Արաբիայի սեփականությունն է, չի ցուցադրվել Լուվրում երկու տարի առաջ, քանի որ ֆրանսիական կառավարությունը չի ցուցադրում կասկածելի արվեստի գործերը՝ որպես «իսկական աշխատանքներ»: Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարը գնվել էր Նյու Յորքում 2017 թվականի նոյեմբերին 450 միլիոն դոլարով ոչ այնքան հայտնի սաուդցի արքայազնի կողմից, որը, ինչպես հաղորդվում է, ներկայացել է թագաժառանգ Մոհամեդ իբն Սալմանի վստահված անձի դերում: Կտավը պետք է ներկայացվեր Փարիզի Լուվրում 2019 թվականին, իսկ դրանից մեկ տարի առաջ Աբու Դաբիի Լուվրում: Սակայն այն այդպես էլ չի ներկայացվել:

Ֆրանսիական նոր վավերագրական ֆիլմը՝ «Փրկիչը՝ վաճառքի հանված», լույս է սփռում գործի վրա, որը հանգեցրել է Էր Ռիադի եւ Փարիզի միջեւ դիվանագիտական վեճին: Ֆրանսիայի կառավության բարձրաստիճան պաշտոնյան բացատրել է, որ նկարը տեղափոխվել էր Փարիզ 2019 թվականի հունիսին՝ նախքան դա Վինչի ցուցահանդեսը եւ ուսումնասիրվել է Լուվրի տեխնիկական լաբորատորիայում: «Նկարն անցել է մի քանի զննում եւ ռենտգեն ճառագայթներով ուսումնասիրություն»,-ասել է պաշտոնյան: «Գործընթացի ավարտից հետո եզրակացություն է կազմվել, որ գիտական ապացույցների արդյունքում պարզվել է, որ Լեոնարդո դա Վինչին միայն իր ներդրումն է ունեցել նկարի մեջ: Դա անկասկած է: Դա մենք հայտնել ենք սաուդցիներին»,-նշել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառքի ժամանակ «Աշխարհի փրկիչը» վաճառքի էր հանվել՝ որպես բոլոր ժամանակների ամենահայտնի նկարինեչից մեկի վրձնին պատկանող կորցված ստեղծագործություն: Կտավն անգամ անվանել են «արական Մոնա Լիզա»:



Աղբյուր