[ad_1]

Հարձակվող Լուկա Յովիչը նշել է, որ մտադիր չէ հաջորդ մրցաշրջանը մնալ Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»: Սերբ խաղացողի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»:

«Բոլորն էլ գիտեն, որ ես «Ռեալի» խաղացող եմ: Ես պատրաստվում եմ վերադառնալ Մադրիդ: Այնտրախտում փորձը անհրաժեշտ էր: Առաջարկներ եղել են այլ թիմերից, բայց այս ակումբն ինձ համար առանձնահատուկ է»,- մեջբերում է Յովիչին Goal-ը:

«Այնտրախտի» կազմում սերբ հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։



Աղբյուր