Կարդացեք նաև՝

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Անահիտ Կիրակոսյանի նոր կերպարն ու ռուսական հայտնի երգի հայերեն կատարումը

Զարմացնել ու միշտ ներկայանալ նորովի՝ սա դարձել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի սկզբունքը: Երեկ Անահիտը հանրությանը ներկայացավ ոչ միայն նոր կերպարով, այլեւ՝ նոր ձեւաչափում: Երգող դերասանուհին, ինչպես ինքն է իրեն անվանում, թողարկել է նոր տեսահոլովակ՝ «Позови меня с собой» ռուսական հայտնի երգի հիման վրա, սակայն հատկանշական է, որ այն երգել է հայերեն տարբերակով:

Իր նոր ոգեշնչման մասին Անահիտը խոսել է NEWS.am STYLE-ի հետ: Դերասանուհի-երգչուհին նշեց, որ նման ձեւաչափով ներկայանալու գաղափարը ծնվել է դեռեւս մեկ տարի առաջ.
Տեքստի հեղինակն ամբողջությամբ ես եմ: Այն կարելի է համարել կիսաթարգմանություն, կիսահեղինակային՝ կան տողեր, որոնք բառացի թարգմանել եմ, եւ այնպիսիք, որոնք ես եմ հորինել: Նպատակը հենց եղել է այն, որ ցույց տամ նաեւ իմ այդ կողմը,

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

քանի որ 17 տարեկանից գրում ու ստեղծագործում եմ»: Ալլա Պուգաչովայի հայտնի երգն Անահիտը կատարել է մի փոքր այլ տարբերակով՝ հիմնվելով երգի նոր քավրների վրա. «Այս երգի քավր տարբերակները լսել էի երկու երգիչների կատարմամբ եւ շատ էի հավանել. մեկը Tsoy-ի կատարումն է, մյուսը՝ Palina-ի, եւ այդ երգն անդադար իմ մեջ պտտվում էր, ու մտածեցի, որ անպայման այս երգի համար պետք է գրեմ հայերեն տեքստ, որովհետեւ այս

տարբերակը շատ իմն էր ու շատ հոգեհարազատ»,-ասաց նա՝ շարունակելով,-«Իհարկե, գիտակցում եմ, որ նմանատիպ երգերը կոմերցիոն չեն եւ շատ դիտումներ չեն կարող հավաքել, որովհետեւ պարային չեն, ռիթմիկ չեն, հումորային չեն եւ ամեն մեկը չի սիրի այս ոճը, բայց, միեւնույն է, ես շատ էի ցանկանում այս երգը ներկայացնել. հարցը դիտումների մեջ չէ, կուզեի, որ ինձ բացահայտեին նորովի ու նոր կողմից, քանի որ թեեւ ես հումորային ժանրում եմ ներկայացել,

իրականում իմ հոգու խորքում շատ չբացված պատուհաններ կան, որոնք ուզում էի բացել»:
Անդրադառնալով երգի ստեղծման եւ տեսահոլովակի նկարահանման աշատանքներին՝ Անահիտն ընդգծեց.
«Որքան էլ՝ մարդիկ հավանել են տեսահոլովակն, ու լավ արձագանքներ եմ ստացել, ուզում եմ բացահայտել մի հետաքրքիր բան՝ երգը չի ձայնագրվել պրոֆեսիոնալ ստուդիայում, այլ՝ մեր տանը: Իմ շատ լավ ընկեր, հնչյունային օպերատոր Հրայր Հովհաննիսյանը եկավ մեր տուն, օգնեց ինձ միացնել միկրոֆոնն ու մյուս սարքավորումները մեր համակարգչին, տան պայմաններում

էլ փորձել ենք մաքրել ու մշակել ձայնագրությունը: Ինչ վերաբերում է տեսահոլովակին՝ այն նկարահանել է երկրորդ կուրսի ուսանող Նարեկ Հակոբյանը. սա եւս իմ մտահաղացման կարեւոր կողմերից է, շատ եմ ցանկանում հնարավորություն տալ երիտասարդներին ինքնաարտահայտվելու, ցույց տալու նոր ձեռագիր, նոր մտքեր… Երբ առաջարկեցի Նարեկին միասին աշխատել, նա սիրով համաձայնվեց: Մոնտաժն արել է տասնվեցամյա Էդգար Հակոբյանը, որը ռեժիսորի եղբայրն է:

Ցանկանում եմ արձանագրել այս փաստը, որ բոլորը երիտասարդ են, սկսնակ, եւ ես չեմ վախեցել նրանց հետ համագործակցել, որովհետեւ ես էլ եմ եղել անփորձ, ու շատ կուզենայի, որ ժամանակին ինձ էլ ինչ-որ մեկը տար այդ հնարավորությունը: Ի դեպ, շատ պրոֆեսիոնալներին դուր է եկել նրանց աշխատանքը, իսկ դա ուրախալի փաստ է բոլորիս համար»:

Ինչ վերաբերում է՝ որպես երգչուհի ավելի արմատական ներկայանալուն եւ նոր քավրներին՝ Անահիտը պատասխանեց. «Ես երգչուհի չեմ եւ ինձ երգչուհի չեմ համարում: Պետք է կրիկնվեմ, բայց ես ինձ համարում եմ երգող դերասանուհի, մարդ, ով ունի ասելիք, եւ մարդ, ով իր առջեւ միշտ դնում է խնդիր նորովի ներկայանալու, զարմացնելու եւ նոր կերպարներ ստեղծելու: Եթե այս

աշխատանքս սիրվի ու ընդունվի մարդկանց կողմից, մեծ սիրով էլի կներկայացնեմ տարբեր երգեր՝ թե´ հայալեզու տարբերակով, թե´ հեղինակային: Փոփոխվելը դարձել է կյանքիս բանաձեւը, որպեսզի նայեն ու մտածեն՝ «Վա՜յ, Անահիտը նաեւ այսպիսի՞ն կարող է լինել»: Դա ինձ դուր է գալիս»:

https://armnews365.ru/%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9-%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%ab%d5%bf-%d5%af%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%af%d5%a5%d6%80/?fbclid=IwAR29oj5yXg1_RT5Ae_yNq-hXUVpA5xh6cXVVs-AJs13AeyZalNN24Vk8ARo