[ad_1]

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի Լեռնագործների փողոցի թիվ 25 շենքի դիմաց, ավտոմեքենա է այրվում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենայում բռնկված կրակը։

Պարզվել է՝ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, և բեռնախցիկի հատվածը։

Կայքի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատեր Լիլիթ Ադյանն ասել է. «Սա միտումնավոր է այրվել, ու հիմա Վարդենիսի ոստիկանները փորձում են սարքեն, թե իբրև ավտոմեքենան անսարքության հետևանքով այրվել է։ Դա սուտ է, մեքենայի վրա բենզին են լցրել և այն հրկիզել»;

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



Աղբյուր