[ad_1]

Ուկրաինայի բանակը համալրված է անհրաժեշտ սպառազինություններով, որպեսզի հարված հասցնի հակառակորդին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը:

«Մեր բանակը ապահովված ու սպառազինված է, զինամթերքն էլ նրա համար է, որպեսզի անհրաժեշտության դեպքում համապատասխան արձագանք ու հակահարված հասցվի: Մենք դիտարկում են կրակի դադարեցման ռեժիմի խախտմաբ դեպքերի աճը, ողջ ռազմաճակատով մեր զորքերը համարժեք հակահարված են տալիս, ասել, որ այսօր օղակն Ուկրաինայի շուրջ է սեղմվում, չափազանցություն կլինի:

Փետրվարի վերջին Ուկրաինայի արևելյան հատվածում՝ հակամարտային գոտի դարձած Դոնբասում իրավիճակը սրվել է՝ չնայած 2020 թ. հուլիսի կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Ճփման գծի ողջ երկայնքով աճել է կրակոցների քանակը: Երկու կողմից արդեն զոհեր և վիրավորներ կան:

Ուկրաինան Դոնեցկի ինքնավար հանրապետությանն է մեղադրում իրադրությունը սրելու մեջ, Դոնեցկից ու Լուգանսկից էլ պնդում են, որ Կիևը չի կատարում ստանձնած պարտավորությունները:



Աղբյուր