[ad_1]

Կոլոմբոյի ոստիկանությունը հարձակման մեղադրանքով կալանավորել է ներկայիս «Միսիս Աշխարհին» բեմում սկանդալի պատճառով, որի ժամանակ նա պոկել է թագը նոր «Միսիս Շրի Լանկայի» գլխից:

Քերոլայն Ջուրին թագը պոկել է Փուշպիկե դե Սիլվայի գլխից մի քանի րոպե հետո այն բանից, երբ նա հայտարարվել է «Միսիս Շրի Լանկա 2020», փոխանցում է AFP-ն:

Անցյալ տարի Ջուրին եղել է «Միսիս Շրի Լանկան» եւ հաղթել է «Միսիս Աշխարհ» մրցույթում:

Փուշպիկե դե Սիլվան միջադեպից հետո, որը տեսել է ապշահար հանդիսատեսը, հիվանդանոցում բուժման կարիք է ունեցել:

«Մենք կալանավորել ենք Ջուրիին եւ (նրա գործընկեր) Չուլա Մանամենդրային՝ հարձակման եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով»,- ասել է բարձրաստիճան ոստիկան Աջիթ Ռոհանան:

Ոստիկանական տեղամասի մոտ դե Սիլվան լրագրողներին ասել է, որ ինքը պատրաստ է մեղադրանքները հետ կանչել, եթե Ջուրին հրապարակայնորեն ներողություն խնդրի, բայց նա հրաժարվել է:

Ջուրին պնդել է, որ դե Սիլվան ամուսնալուծված է, հետեւաբար «Միսիս Շրի Լանկա» կոչումը ստանալու իրավունք չունի:

Տիտղոսին հավակնելու համար մասնակիցները պետք է ամուսնացած լինեն: Դե Սիլվան իր ամուսնուց առանձին է ապրում, բայց նրանք դեռեւս օրինական ամուսիններ են:



Աղբյուր