[ad_1]
Մի քանի երկրներում Facebook սոցկայքի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Downdetector կայքը:
Նշվում է՝ սոցիալական ցանցի աշխատանքից հիմնականում դժգոհել են օգտատերերն ԱՄՆ-ից, Կանադայից, Նիդեռլանդներից, Չեխիայից, Բրազիլիայից, Նոր Զելանդիայից և տարբեր այլ պետություններից:
Բացի այդ, խափանվել է նաև սոցիալական ցանցի «Messenger» հավելվածի աշխատանքը:
Տարբեր երկրներից օգտատերերը դժգոհել են նաև սոցիալական ցանցին պատկանող Instagram-ի աշխատանքի խափանումներից: