[ad_1]

Եգիպտոսի հարավում հնագետները կորուսյալ քաղաք են հայտնաբերել, որի տարիքը կազմում է մոտ 3400:  Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, փորձագետները պնդում են, որ այն հիմնել է փարավոն Ամենհոտեպ III-ը, որն ապրել է մ.թ.ա. XIV դարում: Պատմաբանները նշում են, որ քաղաքը զարգացել է Թութանհամոն փարավոնի կառավարման օրոք:

Քաղաքը, որը կոչվում էր Աթոնի պատվին, խոշորագույն վարչական և արդյունաբերական բնակավայր էր Լուքսորում՝ Նեղոսի արևմտյան ափին: Այն ժամանակ դեռ քաղաքում տարանջատված էին փողոցները, իսկ տների բարձրությունը հասնում էր երեք մետրի:

Գիտարշավի ղեկավար Զահի Հավասը նշել է, որ ավերակները լավ են պահպանվել, տների պատերը գրեթե ամբողջական են:

Քաղաքում հայտնաբերվել են տարատեսակ հմայիլներ, դեկորի տարրեր, ինչպես նաև գործելու համար նախատեսված գործիքներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ քաղաքում զարդանախշեր են պատրաստել տաճարների և դամբարանների համար:  

Բնակավայրում նաև մեծ գերեզմանատուն է հայտնաբերվել: Հնագետների խոսքով՝ պեղումներն սկսվել են 2020 թվականին՝ Թութանհամոնի հուղարկավորման տաճարը որոնելիս:  

 



Աղբյուր