[ad_1]

Անհետ կորածների եւ գերիների ծնողները որոշել են մինչեւ լույս մնալ ՊՆ շենքի մոտ եւ որոշել են թույլ չտալ, որ շենքից որեւէ մեկը դուրս գա եւ հեռանա։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

 Նրանք շատ չեն՝ մոտ 30-40 հոգի են։ Եւ դեմ են իրենց ակցիան լուսաբանելուն։ Իշխանությունների ներնշնչանքը, թե՝ լուսաբանումը վնասում է իրենց զավակներին հետ բերելուն, ազդեցություն է ունեցել։ Նրանք սպառնում են լրագրողների հեռախոսները ջարդել, եթե տեղում տեսանկարահանումներ կանեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորածների հարազատները փակել են ՊՆ-ի մուտքերը եւ աշխատակիցներին չեն թույլատրում դուրս գալ շենքից: 



Աղբյուր