[ad_1]

Սոցցանցերում քննարկում են գերիների վերադարձի հետ կապված այսօրվա իրադարձությունները։ Հիշեցնենք, որ նախ տեղեկություն տարածվեց գերիների խմբի վերադարձի մասին, որն ավելի ուշ հաստատեցին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ավելի ուշ, սակայն, պարզ դարձավ, որ ինքնաթիռը ժամանել է դատարկ։ Փոխվարչապետի գրասենյակից պարզաբանեցին՝ գերիների վերադարձը հետաձգվել է։

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։ «Փոխվարչապետի գրասենյակն անդրադառնալով Բաքվից դատարկ ինքնաթիռի վերադարձին, նշել է, որ «գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»։

Այս մասին հայտարարում է այն նույն իշխանությունը, ով «ջուրը չտեսած բոբիկացավ»՝ ամենասեղմ ժամկետներում կատարեց այդ նույն եռակողմ հայտարարության իրեն վերաբերող դրույթները՝ առանց կրակոցի հանձնեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը։

Բա երբ եռակողմ հայտարարության շուրջ համաձայնության էիք գալիս, ո՞վ պետք է հաշվի առներ այդ առանձնահատկությունները։

Մեզանից ինչ պետք էր՝ Թուրքիան ու Ադրբեջանը գրեթե ամեն ինչ ստացան, արանքում ինչ էլ գրավոր չէին պայմանավորվել, բանավոր փոխըմբռմամբ հանձնեցիք գնաց։

Ստացան նաև Արցախի և Հայաստանի վրա հսկայական ճնշումներ բանեցնելու մեծ թվով խաղաքարտեր։

Հիմա էլ եկել են՝ թե գիտե՞ք, էլի գցեցին, մարդասիրական գործընթացի խախտում է։

Որ դրանց հետ բանակցողն ու քննարկողը դուք լինեք՝ կխախտեն էլ, կգցեն էլ, ոտքերն էլ վրեներդ կսրբեն։

Մեկ է՝ արդեն բոլորն էլ գիտեն, որ անարժեք, տգետ, անհայրենիք մարդկանց հետ գործ ունեն։ Իսկ ի՞նչը պետք է դրանց կաշկանդի»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Բաքու-Երեւան չվերթը եկավ դատարկ՝ առանց հայ ռազմագերիների։

Մինչ այդ վարչապետի եւ Ավինյանի խոսնակները հաստատել էին, որ հայ ռազմագերիներով ինքնաթիռը քիչ անց վայրէջք կկատարի Երեւանում, իսկ իշխանական կայքերը արդեն սալյուտ էին խփում։

Ծնողները շունչները պահած սպասում էին ինքնաթիռի վայրէջքին։

Ինքնաթիռի, որ այդպես էլ չբերեց իրենց որդիներին։

Հ. Գ. Ի դեպ, այսօր կրկին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են, իսկ մնացյալ գերեվարվածները ահաբեկիչներ են»։

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը, անդրադառնալով տեղի ունեցածին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Գերիները վերադառնում են. գերիները չեն վերադառնում»:

Լավ, ժողովու՛րդ, չեք հասկանու՞մ, որ քանի այս դավաճան վիժվածքները իշխանության են, ոչ մի լավ բան չի լինելու։ Դավաճան վիժվածքը բոլորիդ հետևից գալու է և բոլորիդ կյանքը կործանելու է՝ իր դժբախտ կյանքի նման ու նախիրն էլ ծափ է տալու ՝մինչև դավաճանը իրենց էլ չդժբախտացնի:

Նա ի սկզբանե խոստացել է՝ «ոչ ոք չի պլաստալու» ու սա միակ խոստումն է, որը հետևողականորեն իրականացնում է։ Ամեն ինչ անում է, որպեսզի բոլորը դժբախտանան, վշտի մեջ կորեն ու էս երկիրը կործանվի»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը ևս մեկ անգամ խայտառակվեց…

Իրենց ընտանիքին և քայլիստներին սպասարկող լրատվամիջոցներից մեկը, ինչպես նաև Նիկոլի մամլո խոսնակ Մանեն, կեղծ և չստուգված տեղեկությունններ էին տարածել, թե Բաքվից մեր գերիներին (վերադարձվող գերիների թիվը մինչև վերջ չէր նշվում) Երևան բերող ինքնաթիռը մեկ ժամից վայրէջք է կատարելու «Էրեբունի» օդանավակայանում… Սակայն, քիչ առաջ դավաճան վարչապետի տեղակալի գրասենյակը հաստատեց «Հրապարակ»-ի լուրը, որ ինքնաթիռը Երևան դատարկ է վերադարձել…

Նիկոլի և դրա թիմակիցների ինքնագովազդվելու մոլուցքը բերեց այս խայտառակությանը…

Առանց տեղեկատվության ճշգրտման իրենց սպասարկող լրատվամիջոցով ապատեղեկատվություն են տարածում, որի արդյունքում «Էրեբունի» օդանավակայանի մոտ հավաքվում են գերիների բազմաթիվ հարազատներ, բարեկամներ և ընկերներ…

Ավելին չեմ գրի…Պատկերացնում եմ այդ մարդկանց վիճակը,երբ իմանում են, որ նրանց խաբել են…

Որպեսզի պատկերացնեք, թե գերիների վերադարձի վերաբերյալ կեղծ և չստուգված տեղեկատվություն տարածող կայքը որքան մոտ է դավաճան Նիկոլին, ընդամենը բերեմ մեկ փաստ. Նիկոլ Անհողի տղան վերջերս հենց այս կայքին էր տվել իր հարցազրույցը…

Հ.Գ. Գրեթե բոլոր լրատվամիջոցները հենց այս կայքին հղում տալով են հրապարակել այս ապատեղեկատվությունը…»։

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Հույսի վաճառական մարդասպանները շարունակում են իրենց ծաղրը հայ ազգի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է խաղալ այդ մարդկանց զգացմունքների հետ: Ինչպես!!!! Ա՜յ անխիղճներ, հազար անգամ ճշտեք, գնացեք դիմավորեք այդ մարդկանց որդիներին, հետո ձեր «հակառակորդի» հետ խաղեր տվեք: Ո՞վ է պատասխանատու այդ մարդկանց ապրումների համար»:

 



Աղբյուր