[ad_1]

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 58-ամյա մի կին Երևանի Օհանովի փողոցի մի խանութից գողություններ է արել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ բերման ենթարկվածը մի քանի օրվա ընթացքում նույն խանութից երեք տասնյակից ավելի գողություն էր արել՝ գաղտնի հափշտակելով տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։



Աղբյուր