[ad_1]

Մենք այսօր 10 հազարից ավելի հետախուզվող քաղաքացիներ ունենք, որոնց մի մասը մեկնել է սովորելու, բոլորը չէ, որ փախել են ծառայությունից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագծին, որով համաներվում են 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած երիտասարդները: Խոսքը վերաբերում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը 27 տարեկանը լրացածներին:

«Մի մասը 5-6 տարեկանից ծնողների հետ տեղափոխվել են: Անտեսել նրանց, ասել՝ իրենք հայրենիքին պետք չեն, թող գնան ինչ ուզում են լինեն, չի կարելի: Նրանք հայրենիքին պետք են եւ պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնան Հայաստան: Երբ դեռ կովիդի համաճարակը նոր էր սկսվում, մենք առաջարկում էինք նման մի բան, որ մարդիկ կարողանան գալ եւ այդ ծանր պայմանները իրենց երկրում, իրենց հարազատների հետ անցկացնել: Այդ ժամանակ մերժվեց: Երբ պատերազմը սկսվեց, մենք նորից առաջարկեցինք, որ թողեք այդ երիտասարդները գան, միգուցե ցանկանում են մասնակցել պատերազմին: Մենք ասում էինք համաներում արեք, որ գոնե գան մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը: Հիմա լավ է, որ դա արվում է»,-ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով, այս համաներումով պատուհան են բացում, որ այդ երիտասարդները կարող են վերադառնալ հայրենիք եւ ծառայել նրան:



Աղբյուր