[ad_1]

Ռոլան Գարոսը (Roland Garros)՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, հետաձգվել է մեկ շաբաթով: Այս մասին հաղորդվում է մրցաշարի պաշտոնական կայքում: Հիմնական փուլը կմեկնարկի է մայիսի 30-ին, իսկ ընտրական փուլը կսկսվի վեց օր շուտ (մայիսի 24):

«Մարտի 31-ին իր վերջին ելույթում Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ մայիսի կեսերից կազմվելու է ժամանակացույց` մշակութային և սպորտային իրադարձությունները աստիճանաբար վերսկսելու համար` համաճարակային վիճակի բարելավմամբ (կորոնավիրուսի համաճարակ):

Օգտագործելով դա որպես ելակետ, FFT-ն սերտորեն համագործակցեց Կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության և պետական համապատասխան մարմինների հետ Ռոլան Գարոսի հավանական սցենարների շուրջ` հաշվի առնելով միջազգային սպորտային օրացույցը:

Այս համատեքստում, կարծես, մրցաշարի մեկ շաբաթով հետաձգումը կլինի լավագույն որոշումը: Հետևաբար, ընտրական փուլը կընթանա մայիսի 24-ից մայիսի 28-ը ուրբաթ: Հիմնական փուլը կմենարկի մայիսի 30-ին և ավարտվելու է հունիսի 13-ին», – ասված է հայտարարության մեջ:



Աղբյուր