[ad_1]

Նախկինում երբեք 327-րդ հոդվածը համաներման տակ չի ընկել՝ հասկանալի պատճառներով և թվում է, թե այս իմաստով ամենաանպատեհ ժամանակաշրջանն է, որ 44-օրյա պատերազմից հետո ժամկետային զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու համար, բայց այս որոշումը մենք կայացրել ենք այն նկատառումով, որ մեր բանակը, Զինված ուժերը հիմա թևակոխվում է խորը և բովանդակային բարեփոխումների փուլ և, ըստ էության, սա մեզ՝ բոլորիս համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել և այդ կետից գնալ առաջ:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին:

Նա նշեց, որ կարևոր է արձանագրել մի շատ տխուր վիճակագրություն, որ ՀՀ-ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը հետախուզվում է հենց այս հոդվածով: Նա ընդգծեց, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց նկատմամբ: «Սա քաղաքական որոշում է, փորձ է՝ նոր փուլ, նոր էջ բացելու համար»:  

Հարցը դրվեց քվեարկության, դեմ քվեարկող չեղավ, որոշումն ընդունվեց:



Աղբյուր