[ad_1]

Աշխարհում պաշտոնապես հայտնվել է միլիարդատերերի նոր մայրաքաղաք: Առաջին անգամ Պեկինն առաջ է անցել Նյու Յորքից միլիարդատերերի թվով՝ համաձայն Forbes-ի ամենամյա վարկանիշային աղյուսակի:

Պեկինը 2020 թվականին ձեռք է բերել 33 նոր միլիարդատերերի, ինչի արդյունքում միլիարդատերերի թիվը հասել է 100-ի՝ հետ մղելով Նյու Յորքին՝ 99 միլիարդատերերով:

Պեկինի ամենահարուստ բնակիչը Չժան Իմինն է՝ TikTok հավելվածի մայր ընկերության հիմնադիրը: Նրա կարողությունը գնահատվում է 35,6 մլրդ դոլար: Նյու Յորքի նախկին քաղաքապետի կարողությունը, ով համարվում է ամենահարուստ նյույորքցին, կազմում է 59 մլրդ դոլար:

Ցուցակում ներառված ԱՄՆ այլ քաղաքներից է Սան Ֆրանցիսկոն՝ իր 48 միլիարդատերերով:

Աշխարհի գերհարուստ մարդիկ անցած տարի էլ ավելի են հարստացել՝ չնայած պանդեմիային եւ տնտեսական անկմանը: Աշխարհում 600 մարդ դարձել է նոր միլիարդատեր:



Աղբյուր