ԱՄՆ-ում Southwest Airlines-ի նախկին օդաչուին մեղադրանք է առաջադրվել՝ կապված թռիչքի ժամանակ սեռական օրգանների մերկացման հետ:

Americaru-ի հաղորդմամբ՝ օդաչու Մայքլ Հաաքը մերկացրել է իր սեռական օրգանները Ֆիլադելֆիայից Օռլանդո թռիչքի ժամանակ: Դեռ պարզ չէ, թե ինչու է նա դա արել, եւ ով կարող էր միջադեպի վկան լինել:

Ընկերության մամուլի խոսնակը հայտնել է, որ միայն օդաչուներն են ականատես եղել:

Հաաքն աշխատանքից ազատվել է, երբ ընկերությունն իմացել է այդ միջադեպի մասին:

 

 



Աղբյուր