[ad_1]

Apple Inc-ը կսկսի գաղտնիության մասին ծանուցման նոր կանոն կիրառել : Ընկերությունը հայտարարել է, որ ծանուցումները կդառնան պարտադիր, այն բանից հետո, երբ  iOS 14.5 օպերացիոն համակարգը հասանելի դառնա առաջիկա շաբաթներին: Սակայն հստակ ամսաթիվ չի նշվում:

Ընկերությունը հայտարարել է, որ փոփոխությունների նախաշեմին մշակողներին կներկայացնի այլընտրանքային գովազդային գործիքներ: Մի գործիքը գովազդատուներին թույլ է տալիս իմանալ, թե քանի մարդ է հավելվածը ներբեռնել գովազդային արշավից հետո, մյուս գործիքը գովազդատուներին թույլ է տալիս չափել, թե քանի անգամ է օգտատերը սեղմում գովադի վրա հավելվածի ներսում եւ հայտնվում վեբ էջում, սակայն առանց տվյալների բացահայտման:

Անցած դեկտեմբերին Facebook-ը հայտնել էր, որ ծրագրում է ծանուցում ցույց տալ, քանի որ չի ցանկանում, որպեսզի Apple iPhone-ի օգտատերերը կորցնեն հասանելիությունն իր հավելվածների նկատմամբ:



Աղբյուր