[ad_1]

Հյուսիսային Իռլանդիայում չորեքշաբթի վերսկսվել են անկարգությունները, ցուցարարները ավտոբուս են այրել: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչաքաղաքական այս հատվածի ոստիկանության հաղորդագրության մեջ, հաղորդում է ТАСС-ը։

Ըստ հաղորդագրության՝ Բելֆաստում ցուցարարները առևանգել են երկհարկանի ավտոբուս, որից հետո մի քանի մոլոտով կոկտեյլ են նետել դրա վրա, ինչի պատճառով ավտոբուսը այրվել է: Բացի այդ, հաղորդվել է, որ հարձակում է եղել անկարգությունները լուսաբանող ֆոտոլրագրողի դեմ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դատապարտել է անկարգությունները․ «Ես խորապես մտահոգված եմ Հյուսիսային Իռլանդիայում բռնության տեսարաններով, հատկապես Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության վրա հարձակումներով, որը պաշտպանում է քաղաքացիներին, ձեռներեցներին, և ավտոբուսի վարորդի և լրագրողի վրա հարձակումներով», — գրել է կառավարության ղեկավարը Twitter-ում: Ջոնսոնը շեշտել է, որ տարաձայնությունները հաղթահարելու միակ միջոցը «երկխոսությունն է, ոչ թե բռնությունն ու հանցագործությունը»:



Աղբյուր