[ad_1]

Վաշինգտոնը պատրաստ է վերացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, ներառյալ սահմանափակումները, որոնք անհամատեղելի են իրանական միջուկային գործարքի հետ: Այս մասին ճեպազրույցում ասաց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, գրում է RT-ն:

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանը վերադառնալու համար, այդ թվում՝ չեղյալ համարելով ԳՀՀԾ-ին հակասող պատժամիջոցները»,- ասել է նա:

Ամերիկյան կողմը նաև կառուցողական է անվանել Վիեննայում Իրանի հարցով քննարկումները՝ նշելով, որ դրանք ընթանում են գործարար կերպով: ԱՄՆ պաշտոնյաները խորհրդակցել են ԵՄ, Ռուսաստանի և Չինաստանի իրենց գործընկերների հետ:

Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Իրանը չի պատրաստվում ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի իրականացման շուրջ:

 



Աղբյուր