[ad_1]

Թուրքիայի ԿԲ ղեկավարության փոփոխությունը մտահոգություն է առաջացնում՝ կապված երկրի ֆինանսական կայունության հետ: Այս մասին հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրեն Օդիլ Ռենո-Բասսոն Reuters-ին տված հարցազրույցում:

Թուրքիայի նախագահն անսպասելի աշխատանքից ազատել էր ԿԲ նախագահ Նաչի Ագբալին այն բանից հետո, երբ Ագբալը կտրուկ բարձրացրել էր տոկոսադրույքը գնաճը կանխելու համար: Երկու տարում Էրդողանն արդեն երեք անգամ փոխել է ԿԲ նախագահին:

«Բացարձակ ակհայտ է, որ նման հաճախակի փոփոխությունը չի նպաստում երկրի հեղինակությանը: Կան մտավախություններ՝ կապված երկրի ֆինանսական կայունության հետ, եւ հետագա քայլերը վճռորոշ կլինեն»,-ասել է Օդիլ Ռենո-Բասսոն:



Աղբյուր