[ad_1]

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հետևել են 2 երկրների բանակների ավտոմատացված կառավարման համակարգերի համատեղ աշխատանքին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

 «Շարունակվում են կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ: Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, որը առաքելության տարածք էր ժամանել ապրիլի 7-ին ՝ զորավարժությունների հերթական փուլին հետևելու համար, այցելել է դաշտային հրամանատարական կետեր, հետաքրքրվել է զորավարժությունների կազմակերպչական և ընթացիկ հարցերով: Պաշտպանության նախարարին ներկայացվել է մեր ստորաբաժանումների զինանոցում առկա ամենաժամանակակից մարտավարական և ռազմավարական հաղորդակցման սարքավորումները», — տեղեկացնում  է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարին զեկուցվել է, որ զորավարժությունների ընթացքում հաջողությամբ իրականացվում են կապի միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:

Հասանովը կապվել է ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հրետանային ուժերի և հատուկ նշանակության ջոկատների հրամանատարական կետերի հետ, ինչպես նաև ստուգել է կապի կայունությունն ու անխափանելիությունը:

Այնուհետև զորավարժությունների ընթացքում տեղակայված հրամանատարական կետում տեղի է ունեցել Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ուղիղ տեսակապի միջոցով հանդիպումը: «Տեսակապի ընթացքում նախարարները կարևորել են կապի զորքերի փոխազդեցության բարելավումը, կապի միասնական համակարգերի կազմակերպումը և զորքերի միջև ավտոմատացված կառավաումը, ինչպես նաև այս ոլորտում համատեղ գործողությունների շարունակումը: Պաշտպանության նախարարները բարձր են գնահատել նաև ադրբեջանական և թուրքական բանակների բոլոր տեսակի զորքերի փոխգործակցության բարելավումը, համատեղ օպերատիվ պլանների մշակումը, ստորաբաժանումների միջև մարտական փոխազդեցության աճը և այլ գործողություններ», — ասվում է տեղեկատվության մեջ:

Թուրքիայի և Ադրբեջանի կապի զորքերի համատեղ զորավարժությունները սկսվել են ապրիլի 6-ին և կավարտվեն ապրիլի 8-ին:



Աղբյուր