[ad_1]

Մադրիդի «Ատլետիկոն» զրկվել է Լուիս Սուարեսից ընթացիկ մրցաշրջանի վճռորոշ փուլից առաջ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Այսօր՝ ապրիլի 7-ին, 34-ամյա ֆուտբոլիստը իրեն լավ չի զգացել ու ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մարզումը։ Նա բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մկանային վնասվածք է ախտորոշվել։ Սպասվում է, որ Լուիս Սուարեսը երեք շաբաթ բաց կթողնի։ Մադրիդյան թիմի բժշկական շտաբում հույս ունեն, որ ուրուգվայցին Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Էլչեի» հետ խաղում շարք կվերադառնալ, որը կկայանա մայիսի 2-ին։

Այսպիսով, վնասվածքի պատճառով Սուարեսը պետք է բաց թողնի «Բետիսի» (ապրիլի 11), «Էյբարի» (ապրիլի 18), «Ուեսկայի» (ապրիլի 22) և «Ատլետիկի» (ապրիլի 25) հետ Իսպանիայի առաջնության խաղերը։

«Ատլետիկոն» , որը 66 միավոր է վաստակել 29 խաղում, Պրիմերայի մրցաշարային  աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ մեկ միավորով գերազանցելով «Բարսելոնային» և երեք միավորով՝ «Ռեալին»։



Աղբյուր