[ad_1]

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Ժանաուբա համայնքում իրավաբանական ֆակուլտետի 20-ամյա ուսանողը զոհվել է` խաղալով «Ռուսական ռուլետկա», հայտնում է lenta.ru լրատվական կայքը՝ հղում տալով տեղական LADBible լրատվականին։

Տեղի ռազմական ոստիկանության տվյալներով` Քադես Էմանուել Փիմենթա Սանտոս Նորտեն մահացել է ապրիլի 1-ին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։

Մահացած ուսանողի ընկերն ասել է, որ ընկերներով «Ռուսական ռուլետկա» են խաղացել և Նորտեն մահացել է 38 տրամաչափի զենքի փամփուշտից։ Նա պնդել է, որ նրանք նախկինում 6 տարվա ընթացքում առնվազն 4 անգամ խաղացել են խաղը։

Ոստիկանությունը չի պարզել, թե ում է պատկանում զենքը, սակայն կատարվածի համար մեղավոր է ճանաչվել հենց Նորտեն։ Հայտնի չէ` հետաքննությունը կշարունակվի, թե ոչ։

Кадес Эмануэль Пимента Сантос Норте



Աղբյուր