[ad_1]

Թուրքիայում լրագրողին 7 տարվա ազատազրկում է սպառնում՝ վեց տարի առաջ սոցիալական ցանցերում արված գրառման համար: Ըստ Sözcü-ի՝ դատախազը լրագրող Մելիս Ալֆանի համար ավելի քան յոթ տարվա ազատազրկում է պահանջում:

Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչության» մեջ՝ 2016-ին Instagram-ի գրառման պատճառով, որում քրդական Նավրուզ տոնակատարության լուսանկարն էր: Լուսանկարում պատկերված էր Քրդական աշխատավորական կուսակցության դրոշը:

Ալֆանը հերքեց իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ ինքը կիսվել է տոնակատարության լուսանկարով, որին ինքն անձամբ չի մասնակցել, եւ որոնք հեռարձակվել են հեռուստաալիքներով ամբողջ երկրով մեկ:

«Ինձ առաջադրված մեղադրանքները վերաբերում են մարդկանց բռնած դրոշներին… իմ դեմ գործ է հարուցվել՝ լուսանկարով կիսվելու համար»,- ասել է նա:

 



Աղբյուր