[ad_1]

Գերմանիայում ավտոարդյունաբերությունը սկսել է մեծ թափ հավաքել մարտին, այս մասին է վկայում Ifo տնտեսական ինստիտուտի կողմից երեքշաբթի հրապարակված հետազոտությունը՝ չնայած ավտոարտադրողները նաեւ պակաս լավատես են դառնում առաջիկա ամիսների հեռանկարի հարցում, հաղորդում է Reuters-ը:

Հետազոտության համաձայն՝ մարտ ամսվա բիզնեսի ընթացիկ իրավիճակի ցուցանիշը բարձրացել է մինչեւ 7.9 կետ՝ փետրվարի -0,4-ի դիմաց, քանի որ ավտոարտադրողները համալրել են պատվերների պորտֆելը եւ ավելացրել են արտադրությունը:

Ընդ որում, բիզնեսում սպասումների ցուցանիշը փետրվար ամսվա 37.3-ից կետից ընկել է մինչեւ 19.1 կետ, ինչը հուշում է, որ արդյունաբերության ղեկավարներն ավելի մռայլ են գնահատում մոտակա ամիսների հեռանկարները:

 



Աղբյուր