[ad_1]

Մեծ Բրիտանիայում դադարեցվել են անգլո-շվեդական AstraZeneca ընկերության և Oxford-ի համատեղ մշակած պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա:

Այս մասին հաղորդում է SkyNews-ը՝ նշելով, որ նման որոշման համար պատճառ է դարձել չափահասների մոտ պատվաստումից հետո թրոմբների առաջացման դեպքերի ի հայտ գալը:

Փորձարկումները դադարեցվել են, քանի դեռ դեղամիջոցների վերահսկման մարմինը չի ավարտել հետաքննությունը՝ պարզելու համար կապը պատվաստանյութի և թրոմբների առաջացման միջև: Ներկա պահին պատվաստանյութի ստեղծողները լրացուցիչ տեղեկությունների են սպասում գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ Եվրոպայի դեղամիջոցների վերահսկման մարմինն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ հաստատվել է կապը AstraZeneca-ի պատվաստանյութի և պատվաստումից հետո թրոմբների առաջացման միջև: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից միևնույն ժամանակ հայտարարել են, որ նման կապ չեն տեսնում:



Աղբյուր