[ad_1]

Եվրամիության երկրների՝ հավաստագրերի թողարկման հետ կապված պլանները, որոնք պետք է հաստատեն, որ քաղաքացիները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, պետք է իրավական հիմք ունենան՝ երաշխավորելով, որ դրանք անհրաժեշտ եւ համաչափ են: Այս մասին հայտարարել են Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը (EDPB) եւ տվյալների պաշտպանության եվրոպական վերահսկիչ մարմինը (EDPS), փոխանցում է Reuters-ը:

Զբոսաշրջությունից կախված երկրները, ինչպիսիք են Հունաստանը, Իսպանիան եւ Պորտուգալիան, հույս ունեն, որ այսպես կոչված պատվաստումների անձնագրերը կվերակենդանացնեն միջազգային ճանապարհորդությունը եւ կփրկեն արձակուրդային սեզոնն այս ամառ: Մինչ որոշ երկրներ ամբողջ ԵՄ մասշտաբով մոտեցում են ցանկանում այս հարցում, մյուսներն ազգային սխեմաներ են պլանավորում:

«Ազգային կամ ԵՄ մակարդակով ձեռնարկված ցանկացած միջոց, որն անձնական տվյալների մշակում է ներառում, պետք է համապատասխանի արդյունավետության, անհրաժեշտության եւ համաչափության ընդհանուր սկզբունքներին»,- ասվում է EDPB-ի ղեկավար Անդրեա Յելինեկի հայտարարության մեջ:

«Այսպիսով, EDPB-ն ու EDPS-ը խորհուրդ են տալիս, որպեսզի անդամ երկրների կողմից թվային կանաչ սերտիֆիկատի ցանկացած հետագա օգտագործում անդամ երկրներում համապատասխան իրավական հիմք ունենա եւ որպեսզի ձեռնարկվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները»:

 



Աղբյուր