[ad_1]

Իսպանական Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Լիոնել Մեսսիին առանձնահատուկ նվեր են մատուցել՝ ակումբում անցկացրած խաղերի քանակով նոր ռեկորդ գրանցելու առթիվ։

Մեսսիին նվիրել են 2004/2005 մրցաշրջանի մարզաշապիկը, որով Մեսսին իր նորամուտն է նշել կատալոնական ակումբի կազմում՝ պրոֆեսիոնալ մակարդակում։ Այս մարզաշապիկի վրա հավաքվել են ակումբի պատմության ամենանշանակալի խաղացողների ստորագրությունները։

Լիոնելը լուսանկարվել է մարզաշապիկի հետ սկզբում թիմակիցների, ապա՝ ընտանիքի անդամների հետ։

Հիշեցնենք՝ մարտի 21-ին՝ իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում խաղադաշտ դուրս գալու շնորհիվ Մեսսին գերազանցել է Չավիի ռեկորդը, որը «Բարսելոնայի» կազմում 767 հանդիպման էր մասնակցել։ Արգենտինացին այս ցուցանիշով դարձել է առաջատարը․ մինչ օրս նա 769 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» մարզաշապիկով։



Աղբյուր