[ad_1]

Ամերիկյան HBO հեռուստաընկերությունը նշում է իր «Գահերի խաղ» (Game of Thrones) կուլտային հեռուստանախագծի 10-ամյակը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը` մանրամասնելով, որ հեռուստանախագծի «երկաթե տարեդարձի» առթիվ մեկ ամիս շարունակ թեմատիկ միջոցառումներ են կազմակերպվելու:

Տոնական արշավը կմեկնարկի երկուշաբթի օրը՝  HBO Max-ի տեղեկատվական հարթակի (Games of Thrones Spotlight Page) գործարկմամբ:

Games of Thrones Spotlight Page-ում ներկայացված կլինեն նախագծի երկրպագուներին հետաքրքրող տեղեկություններ։ Հեռուստանախագծով վերջերս հետաքրքրվողների համար կան ծանուցումներ հիմնական կերպարների մասին, որոնք բնակվում են Ուեսթերոսի կախարդական աշխարհում: Այստեղ ներկայացված կլինեն բազմաթիվ հարցազրույցներ, կուլիսային տեսարաններ և այլ տեղեկատվություն, որի մեծ մասը նախկինում չի թողարկվել։

Բացի ամենօրյա անդրադարձներից, տեղի կունենա նաև 73-ժամյա մարաթոն, որի ընթացքում 73 ժամ անընդմեջ կցուցադրվեն հեռուստանախագծի 73 մասերը՝ միաժամանակ գումար հավաքելով նախապես ընտրված բարեգործական կազմակերպությունների համար: Մարաթոնը սկսվելու է ապրիլի 10-ին առավոտյան ժամը 10-ին։ Հեռուստանախագծի աշխատակազմը երկրպագուներին ուղղորդելու են Women for Women International, World Central Kitchen, Conservation International, International Rescue Committee, UNICEF, FilmAid International, SameYou, Royal Mencap Society, National Urban League և Trevor նախագիծերի համար դրամահավաք իրականացնելուն։

Մինչդեռ ամսվա վերջում երեք ամուսնական զույգ, որ իրենց հարսանիքը կազմակերպել են հեռուստանախագծի թեմայով, հեռուստաընկերության կողմից անակնկալ նվերներ են ստանալու։

Anniversary: HBO is rolling out a massive celebration for its beloved fantasy series Game of Thrones for its 10th anniversarySpotlight: The premium cable network announced a month-long celebration dubbed The Iron Anniversary, which kicks off Monday with a Game of Thrones Spotlight Page on HBO MaxBeginner to expert: The Game of Thrones Spotlight Page on HBO Max includes something for everyone, from the Westeros beginner to the seasoned expertMarathon routes: There will also be six unique 'marathon routes' for fans wishing to experience the show in a whole different wayArmy: There will be the traditional marathon comprised of the entire series, plus episodes focused on Emilia Clarke's Daenerys Targaryen - the Mother of Dragons - through her most fiery moments, episodes focused on Arya's journey to Braavos and back, episodes featuring the show's best battle scenes, episodes with the Army of the Dead or finally the biggest spoiler episodes



Աղբյուր