Ադրբեջանցի 4 զինվորական շրջանցել է Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկ-հուշարձանի մոտակայք, հայտնում է Wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանք ցուցանակի վրա գրառումներ են արել ու հեռացել։

Նշենք, որ ըստ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքով՝ մայրուղուց 2.5 կմ հեռավորության վրա, բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ երկրի զինվորականներ չպետք է լինեն:

ՌԴ ՊՆ-ում Wargonzo-ի աղբյուրները հաստատել են, որ միջադեպի վերաբերյալ զեկուցվել է ՌԴ խաղաղապահ ուժերի սպաներին և նրանք առաջիկայում գնահատական կտան եռակողմ համաձայնությանը հակասող այս գործողություններին:

 



Աղբյուր